14.11.2014|
21:38
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանի «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» երկլեզու (հայերեն, թուրքերեն) մենագրության շնորհանդեսը։ 500 տպաքանակով տպագրված գրքի խմբագիրն է թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը։